ՀՀ-ն և ՉԺՀ-ն քննարկել են համագործակցության հնարավորությունները
Նմանատիպ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Չինաստանում ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալ Ժան Չենգֆուի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մկրտչյանի հետ են եղել նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։
Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա աշխատանքների իրականացման ուղղություններն ու ձևաչափերը։
«Անդրադարձ է կատարվել երկու երկրների տարեցների հիմնահարցերի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում մատուցվող ծառայությունների շրջանակին ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել են նաև ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրամադրվող ծառայությունների առանձնահատկություններն ու ընթացակարգերը։
ՉԺՀ քաղաքացիական գործերի նախարարի տեղակալը իր հերթին խոսել է օրերս Հայաստան այցելելուց հետո իր դրական տպավորությունների մասին և տվյալ ոլորտներում փորձի փոխանակման պատրաստակամություն հայտնել։
Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակում նախատեսվող աշխատանքներն իրապես կնպաստեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում