«ԵԱՀԿ-ն վերածում են ՆԱՏՕ-ի և ԵՄ կցորդի»․ Լավրով
30/11/2023 22:29
Նմանատիպ
«Արևմուտքը սպանում է ԵԱՀԿ-ն», – այսօր Սկոպյեում ընթացող գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԵԱՀԿ-ն, ըստ էության, վերածում են ՆԱՏՕ-ի և ԵՄ կցորդի», – ասել է Լավրովը՝ պնդելով, թե կազմակերպությունը «անդունդի եզրին է»։
Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ դրա ամենավառ վկայություններից մեկը Մերձդնեստրում տիրող կացությունն է, որտեղ «նպատակաուղղված կերպով սպանում են 5+2 ձևաչափը, այն վերջինն, ինչ մնացել է Մերձդնեստրի հակամարտության լուծմանն ուղղված համատեղ ջանքերից»։
«Մոլդովային Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի հաջորդ զոհի դերն է վերապահված», – հայտարարել է Լավրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում