Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել․ Downdetector

Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել․ Downdetector

Telegram-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են նկատվել։ Starhit.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ինտերնետային ռեսուրսների աշխատանքը վերահսկող Downdetector ծառայությունը:

Օգտատերերի մեծ մասը հայտնել է կապի հետ կապված խնդիրների մասին, մինչդեռ մյուսները նշել են, որ չեն կարողանում թարմացնել տեղեկությունը կամ նոր հաղորդագրություններ ստանալ։

Խափանումների մասին նոյեմբերի 30-ի առավոտյան հայտնել են Դոնի Ռոստովի ու Կրասնոդարի օգտատերերը՝ նշելով, որ հավելվածը դադարել է աշխատել՝ հաղորդագրությունները չեն երևում, լուսանկարներն ու տեսանյութերը չեն վերբեռնվում։ Սակայն պարզվել է, որ խափանումներ են նկատվել նաև այլ երկրներում․ Գերմանիայի, Ուզբեկստանի ու Ղազախստանի օգտատերերը նույնպես հայտնել են, որ չեն կարողանում օգտվել մեսենջերից։

Telegram-ի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում