Միրզոյանը հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ
01/12/2023 21:51
Նմանատիպ
Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները քննարկել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Լիիսա Կաումանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայտնի է, որ Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց»,- ասել է Միրզոյանը։
Նշվում է, որ Հարավային Կովկասում կայության ապահովմանն ուղղված քայլերի համատեքստում Արարատ Միրզոյանը Պիա Կաումանին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ առաջարկների փաթեթի հիմնական սկզբունքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում