Հայ շախմատիստները ՖԻԴԵ-ի 100-յակում են
01/12/2023 22:19
Նմանատիպ
Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կայքում հրապարակված ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշի առաջին հարյուրյակում ընդգրկված են չորս հայ շախմատիստներ։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը 54-րդն է: Գաբրիել Սարգսյանը 61-րդն է, Սամվել Տեր-Սահակյանը՝ 97-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 100-րդը:
Նրանք վերջերս Եվրոպայի թիմային առաջնությունում հանդես եկան Հայաստանի հավաքականի կազմում։
ՖԻԴԵ-ի կանանց աղյուսակում լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը 56-րդն է: Լիլիթ Մկրտչյանը 75-րդն է, Աննա Սարգսյանը՝ 85-րդը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում