Իսրայելն արգելել է հումանիտար օգնության մատակարարումը Գազա «Ռաֆահ» անցակետով
Նմանատիպ
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ Իսրայելն արգելել է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված «Ռաֆահ» անցակետով, որը գտնվում է Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահմանին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր իսրայելական օկուպացիոն ուժերը «Ռաֆահ» սահմանային անցակետում գործող բոլոր կազմակերպություններին և կառույցներին տեղեկացրել են, որ Եգիպտոսից մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների անցումը Գազայի հատված այսօրվանից սկսած և մինչ հաջորդ ծանուցումն արգելված է»,- ասված է կազմակերպության X-ի միկրոբլոգում։
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ Իսրայելի այս որոշումն էլ ավելի է սաստկացնում Գազայի հատվածում խաղաղ բնակիչների տառապանքը և բարդացնում այն կազմակերպությունների աշխատանքը, որոնք փորձում են «թեթևացնել խաղաղ բնակիչների և տեղահանվածների դժվարությունները Գազայի հատվածում շարունակվող ագրեսիայի պայմաններում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում