ԱՄՆ-ն Թուրքիային F-16 կործանիչներ չի մատակարարում՝ չնայած վճարմանը. Էրդողան
02/12/2023 18:12
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հունաստանին F-16 կործանիչներ է ուղարկում, սակայն հրաժարվում է դրանք մատակարարել Թուրքիա` չնայած Անկարան վճարել է դրանց համար: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Այն դեպքում, երբ մեզ չեն տալիս մեր F-16-ները, թեև մենք վճարել ենք դրանց համար, նրանք շարունակում են այդ կործանիչներից ուղարկել Հունաստան։ Միայն այդ պատճառով մենք հավանաբար նահանջելու պատճառ չունենք», – ԱՄԷ-ից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում