«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ակցիա են անում ԱԺ շենքի մոտ
Նմանատիպ
«ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ ԱԺ–ն ընդունի Լեռնային Ղարաբաղի հանձնումը քրեականացնող օրինագիծը, որն այժմ քննարկվում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովում։
Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագծի ընդունումը կարևոր է, որպեսզի Արցախը վերադարձնելը հնարավոր լինի։
«1994 թ–ին, երբ կնքվեց զինադադարը, Ադրբեջանը պարտված էր, բայց չգնաց խաղաղության պայմանագրի, զինադարար կնքեց։ 26 տարի ուժ հավաքեց ու վերադարձրեց այն, ինչ համարում էր իրենը։ Նույնը պիտի անենք մենք, Ադրբեջանը այդ իմաստով օրինակ է մեզ համար»,– ասաց նա։
Հիշեցնենք` «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ին հաստատեց նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21–ից օգոստոսի 19–ը ներառյալ, բայց «ՀայաՔվեի» ստորագրահավաքն ավարտվեց օգոստոսի 5–ին, քանի որ արդեն իսկ հավաքվել էր 58 հազար ստորագրություն։
«ՀայաՔվե» նախաձեռնությունը օրենքի նախագիծը հոկտեմբեր 11-ին հանձնեց ԱԺ։ Այն պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում