ԽՍՀՄ-ի` ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամկետը երկարաձգվել է
Նմանատիպ
ԽՍՀՄ պետությունների` ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու ժամկետը կարող է երկարաձգվել։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Հիմա «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի` քաղաքացի ճանաչելու հոդվածում ժամկետային սահմանափակումներ են գործում։
«ԽՍՀՄ պետությունների հայերին ՀՀ քաղաքացի ճանաչելու գործընթացը պետք է ավարտվեր 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ մենք դեռ դեպքեր ունենք, երբ մի շարք անձինք Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն են դիմում ՀՀ քաղաքացի ճանաչվելու և անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար։ Ըստ այդմ` առաջարկում ենք երկարաձգել ժամկետները 3 տարով` մինչև 2026 թվականը»,– ընդգծել է Ղազարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում