Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից ժամանած փորձագետների հետ
04/12/2023 18:33
Նմանատիպ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից ժամանած փորձագետների հետ։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փորձագետները ՀՀ են ժամանել «Նոր տարածաշրջանային իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի պատվիրակության կազմում։
«Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, առանձին անդրադարձել Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագծին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում