Ֆրանսիան և Ավստրալիան պայմանավորվել են Խաղաղ օվկիանոսում ռազմաբազաներ մուտք գործելու մասին

Ֆրանսիան և Ավստրալիան պայմանավորվել են Խաղաղ օվկիանոսում ռազմաբազաներ մուտք գործելու մասին

Ֆրանսիայի և Ավստրալիայի պաշտպանության նախարարությունները պատրաստվում են երկու երկրների համար կարևոր համաձայնագիր կնքել Խաղաղ օվկիանոսում գտնվող ռազմակայաններ մուտք գործելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Ակնկալվում է, որ ավստրալացի ռազմական նավաստիները կաշխատեն տարածաշրջանի ֆրանսիական օբյեկտներում: Այս փաստը փորձագետներն անվանում են ավելի ջերմ հարաբերությունների վերադառնալու ազդանշան երկու տարի առաջ ատոմային սուզանավերի կառուցման նախագծից հրաժարվելու պատճառով տեղի ունեցած հակամարտությունից հետո:

Ավստրալիան և Ֆրանսիան արդեն կազմել են պաշտպանական համագործակցության « ճանապարհային քարտեզը», որը համաձայնեցված է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի Հարավային մայրցամաք կատարած այցի ժամանակ: Փաստաթղթում խոսվում է Փարիզի ձգտման մասին՝ «նպաստել Ավստրալիայի առավել կայուն ներկայությանը առաջնահերթ շրջաններում»:

Կոլոննայի ավստրալացի գործընկեր Փենի Վոնգը նույնպես հաստատել է, որ Ֆրանսիայի հետ համաձայնագիրը «հսկայական ձեռքբերում» է և կարևոր քայլ երկու պետությունների հարաբերությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում