Իսրայելը քննարկում է Գազայի թունելները ծովի ջրով հեղեղելու ծրագիրը. The Wall Street Journal

Իսրայելը քննարկում է Գազայի թունելները ծովի ջրով հեղեղելու ծրագիրը. The Wall Street Journal

Իսրայելը պոմպեր է տեղադրել, որոնցով ցանկանում է ՀԱՄԱՍ-ի՝ Գազայի հատվածի տակ գտնվող  թունելային համակարգը հեղեղել ծովի ջրով, սակայն դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ անկլավի հյուսիսում տեղակայվել է 5 պոմպից բաղկացած համակարգ: ՀԱՄԱՍ-ի 500 կիլոմետրանոց թունելները Միջերկրական ծովի ջրով հեղեղելու համար մի քանի շաբաթ կպահանջվի, ինչը պետք է բավարար ժամանակ լինի բոլոր պատանդներին թունելներից դուրս բերելու համար, գրում է պարբերականը:

Այնուամենայնիվ, ծովի ջրով հեղեղելու վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են, քանի որ Իսրայելը չգիտի, թե որքան ընդարձակ է ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների ցանցը Գազայի հատվածի տակ, ինչ կա դրանցում և ինչպես ծովի ջուրը կազդի գրունտային ջրերի վրա, որոնցից օգտվում է տեղի բնակչությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում