ՀՀ ԱԽ քարտուղարը պաշտպանական համագործակցության հարցեր է քննարկել ԱՄՆ-ում

ՀՀ ԱԽ քարտուղարը պաշտպանական համագործակցության հարցեր է քննարկել ԱՄՆ-ում

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտում։

«Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում