Ամանորին ԵՄ տարածքում ահաբեկչության ռիսկերը բարձր են
05/12/2023 22:51
Նմանատիպ
Մերձավորարևելյան հակամարտության սրումը, ինչպես նաև դրա հետ կապված եվրոպական հասարակության բևեռացումը բարձր ռիսկեր են ստեղծել Սուրբ Ծննդյան և Ամանորի տոներին ԵՄ տարածքում ահաբեկչություններ իրականացնելու համար: Տեղեկությունը հայտնել է ներքին հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, ինչպես նաև բևեռացումը, որն առաջացել է դրա պատճառով մեր հասարակության մեջ, գալիք տոների և արձակուրդների շրջանում ԵՄ-ում ահաբեկչական հարձակումների մեծ ռիսկ են առաջացրել», – ասել է նա:
Յոհանսոնի խոսքով՝ նման սպառնալիքի կանխումը կդառնա Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների այսօրվա խորհրդի օրակարգի թեմաներից մեկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում