ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա
Նմանատիպ
Ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ ուղիղ ձևաչափով, տեսակապով և դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Այսօր հայտնի է դարձել, որ Հայաստանի խորհրդարանը պատվիրակությունը չի մասնակցի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին։
Պատասխանելով գործակալության հարցին, թե կան երկկողմանի հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրների միջև, Կարասինը նշել է. «Իհարկե, կան շատ ակտիվ հարաբերություններ՝ և՛ ուղիղ, և՛ տեսակապով, և՛ դեսպանատների միջոցով՝ կանոնավոր»։
Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյոք խոսք կա խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, Կարասինն ընդգծել է. «Մենք այս մասին չենք խոսում և չենք մտածում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում