Չինաստանի և ԵՄ-ի հարաբերություններում խաղաղությունը կկանխի սառը պատերազմը․ Չինաստանի ԱԳՆ
06/12/2023 10:02
Նմանատիպ
Պեկինում եվրոպացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին նշել է այն պայմանները, որոնք թույլ կտան խուսափել նոր սառը պատերազմից: Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն ։
«Եթե Չինաստանն ու ԵՄ-ն ընտրեն երկխոսությունն ու համագործակցությունը, ապա բլոկային դիմակայություն չի առաջանա, եթե Չինաստանն ու ԵՄ-ն ընտրեն խաղաղությունն ու կայունությունը, չի լինի նոր սառը պատերազմ, եթե Չինաստանն ու ԵՄ-ն ընտրեն բացվածությունն ու ընդհանուր շահը, աշխարհը զարգացման ու բարգավաճման հույս կունենա», – ասել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա նրա քաղաքականությունը ԵՄ-ի նկատմամբ մնում է կայուն և «չի կարող փոխվել մեկ գիշերվա ընթացքում», – հավելել Է Վան Ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում