Yerevan
17
+35°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Հայաստանը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից

Հայաստանը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ոլորտային համագործակցության հուշագիր ստորագրել, որը հայկական կողմին թույլ կտա օգտվել իրանական նավահանգիստներից։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցերը Թեհրանում քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆային։

«Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ապահովել իրանական նավահանգիստներից օգտվելու համար»,–նշված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հայ-իրանական հարաբերությունները, բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։

Ներկա պահին Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի հետ մեկտեղ Հայաստանն աշխատում է մուլտիմոդալ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակով Երևանը հայտարարել է «Չաբահարում» տարածքներ վարձակալելու և ներդրումների դիմաց «Չաբահար» նավահանգստում օպերատոր դառնալու մտադրության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում