G7 երկրները 2024-ից կարգելեն ՌԴ-ից ադամանդների ներմուծումը

G7 երկրները 2024-ից կարգելեն ՌԴ-ից ադամանդների ներմուծումը

Մեծ յոթնյակի (G7) երկրները 2024 թվականի հունվարի 1-ից արգելք կսահմանեն Ռուսաստանից ադամանդների ներմուծման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությանը։

G7-ը նաև փուլային արգելք կսահմանի երրորդ երկրներից ռուսական ադամանդների ներկրման համար՝ սկսած մարտի 1-ից, ինչպես նաև մինչև սեպտեմբերի 1-ը կստեղծի չմշակված ադամանդների «կայուն ստուգման և հավաստագրման մեխանիզմ», ասվում է հայտարարության մեջ։

Արգելքը չի տարածվում արդյունաբերական ադամանդների վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում