«Հուսահատություն և վախ». այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է
Նմանատիպ
Դեկտեմբերի 7-ին Հայաստանում և ամբողջ աշխարհում հիշում են Սպիտակի երկրաշարժի զոհերին։
35 տարի առաջ՝ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ին 30 վայրկյանում ավերվել են Սպիտակ, Լենինական (Գյումրի), Կիրովական (Վանաձոր) քաղաքները և հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ։ Միայն պաշտոնական տվյալներով՝ աղետը խլել է 25 հազար մարդու կյանք։ Փլատակների մաքրմանն օգնել են ամբողջ աշխարհից ժամանած փրկարարները:
Ստորգետնյա ցնցումները սկսվել են դեկտեմբերի 7-ին 11:41-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հայաստանի հյուսիս-արևմտյան Սպիտակ քաղաքը, որտեղ ցնցումների ուժգնությունը հասել է 9–10 բալի։ Սպիտակը հիմնահատակ ավերվել էր։
«Հայաստանի բնակչության թվով երկրորդ քաղաքը՝ Լենինականը (230 հազար բնակիչ), ավերվել է գրեթե երկու երրորդով»,- ասվում է ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի՝ երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովի գրառման մեջ։
Նույն փաստաթղթում ավերածություններն անվանվել են «աղետալի»՝ քաղաքներում փլուզվել է 7,5 հազար բնակելի շենք, շարքից դուրս են եկել երկաթուղիների ու ճանապարհների մեծ հատվածներ, ավերվել են կամուրջներ և կապի գծեր։ Դաժան ավերածություններ են եղել նաև Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։
Շուրջ 1,1 միլիոն մարդ էր ապրում տուժած քաղաքներում և շրջաններում, որոնք կազմում էին հանրապետության բնակչության գրեթե մեկ երրորդը։
Աղետից հետո առաջին ժամերին օգնության են հասել ԽՍՀՄ զինված ուժերի և սահմանապահ զորքերի զինվորները։ Տեղի բնակիչները սկսել են ինքնուրույն մաքրել փլատակները՝ օգտագործելով ձեռքի տակ եղած գործիքները: Կռունկներն ու շինարարական տեխնիկան բավարար չէին. դեկտեմբերի 7-ի երեկոյան ամբողջ Լենինականի համար օգտագործվել է ընդամենը 13 բեռնատար ամբարձիչ, չորս բուլդոզեր և վեց էքսկավատոր։
Նույն օրը «Ժամանակ» հաղորդաշարի դեկտեմբերի 7-ի թողարկումն ամբողջությամբ նվիրված էր Սպիտակի երկրաշարժին։ Սրանից հետո ամբողջ ԽՍՀՄ-ից կամավորներ սկսում են գալ Հայաստան։ Փրկարարական աշխատանքներին, բացի կամավորներից, մասնակցել է ավելի քան 20 հազար զինվորական։ Օգնության է հասնում 111 պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան, Իսրայելը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Գերմանիան, Շվեյցարիան։ Նրանք ԽՍՀՄ-ին տրամադրում են փրկարարական սարքավորումներ, մասնագետներ, սնունդ և դեղամիջոցներ։
Փրկարարական աշխատանքները տարվում էին լեռնային շրջաններում, իսկ 1988 թվականի ձմեռը ցուրտ էր։ Քանդված ճանապարհների պատճառով առաջին օրերին անհնար էր ավտոճանապարհներով մարդկանց տարհանել աղետի գոտուց։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Հայաստանում տեղակայվել է 50 հազար վրան և 200 դաշտային խոհանոց։
«Ես հիշում եմ, որ փողոցներում դագաղների մեծ բուրգեր կային, մի մասը կարմիր, մի քանիսը կանաչ: Այս պատկերը երկար ժամանակ աչքիս առաջ էր։ Մահացածները, որոնց ինքնությունը անմիջապես պարզվում էր, տեղում էլ թաղվում էին։ Իսկ անհայտ դիակները տարվում էին տեղի մարզադաշտ, այնտեղ լուսանկարում էին, ապա թաղում»,- հիշում է Սպիտակի երկրաշարժին ժամանակ Հայաստան եկած փրկարար Կիրիլ Բորոդինը։
Տուժածներին տեղավորելու համար տեղադրվել էին նաև ժամանակավոր տներ։
Ընդհանուր առմամբ փլատակների տակից դուրս է բերվել 16 հազար մարդ, ավելի քան 40 հազարը տարհանվել է ավերածության գոտուց։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է 25 հազարից ավել մարդ։
Օգնության տրամադրումը բարդացել էր, քանի որ տուժած քաղաքների հիվանդանոցները ևս ավերվել քին։ Սպիտակում վիրավորներին տեղափոխում էին «Բազում» մարզադաշտ, որտեղ նրանք բուժօգնություն էին ստանում։
Դեկտեմբերյան ամեն գիշերը ուղեկցվում էր սարսափելի վախով. ոչ ոք չէր ուզում մտնել որևէ շենք, առավել ևս՝ գիշերել այնտեղ։ Թեթև ցնցումները պարբերաբար հիշեցնում էին երկրաշարժի մասին։ Ուստի գիշերը բաց տարածքներում վառվում էին խարույկներ․ բացի փայտից, օգտագործվում էին նաև հին մեքենաների անվադողեր ու ձեռքի տակ ընկած իրեր։
Երկրաշարժից հետո մասնագետները կատարում են ուսումնասիրություններ և մատնանշում թերացումներ՝ Սպիտակի, Գյումրիու, Վանաձորի և երկրաշարժից տուժած այլ բնակավայրերի շենքերի նախագծման և կառուցման շենքերի ստանդարտներում, այդ թվում՝ շինանյութի և շինարարության անորակություն։
Վերականգնողական աշխատանքների համար հանրապետություն է ժամանել 45 հազար շինարար. ԽՍՀՄ փլուզումից հետո աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին։
Ողբերգության վայր է եկել հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը։ 1989 թվականին նա կոմպոզիտոր Ժորժ Գարվարենցի հետ գրել է Pour toi Arménie («Քեզ համար, Հայաստան» երգը), որից հեռարձակումից ստացած ամբողջ գումարը նա նվիրաբերեց Սպիտակի երկրաշարժից տուժածներին։ Ի հիշատակ զոհերի, տեղի ունեցավ նաև ռոք համերգ և թողարկվեց Rock Aid Armenia ալբոմը, որին մասնակցում էին այնպիսի խմբեր, ինչպիսիք են Deep Purple, Iron Maiden, Genesis և Black Sabbath:
Հետևեք մեզ նաև Telegram-ում