Վաշինգտոնը հուսով է՝ կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Վաշինգտոնը հուսով է՝ կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

Օ’Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նա իր գրառման մեջ նշել է, որ դրական ու կառուցողական հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում