X-ը ԱՄՆ-ից դուրս իր առաջին գրասենյակը կբացի
Նմանատիպ
X սոցիալական ցանցը ԱՄՆ-ից դուրս իր առաջին գրասենյակը կբացի Ճապոնիայում։ Այս մասին X Corp.-ի գործադիր տնօրենն ասել է ճապոնական Nikkei բիզնես թերթին տված հարցազրույցում։
«Մեր նպատակն է պրոդուկտներ ստեղծել Ճապոնիայում և կարողանալ ուղղակիորեն կապ հաստատել գովազդատուների հետ»,– ասել է Լինդա Յակարինոն ու ընդգծել, որ X օգտատերերի թվով Ճապոնիան երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո:
Անդրադառնալով ընկերության սեփականատեր Իլոն Մասկի՝ հրեաների մասին վիճահարույց մեկնաբանությունների թեմային՝ Յակարինոն նշել է, որ նախկինում «ներողություն է խնդրել և լիովին պարզաբանել իր դիրքորոշումն այս հարցում»՝ ընդգծելով, որ «հակահրեականությունը տեղ չունի X հարթակում»։
Նախկինում Մասկը մեկնաբանել էր X օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել էր, որ «հրեական համայնքները սպիտակամորթների նկատմամբ նույն ատելությունն են քարոզում, որը իրենք պահանջում են դադարեցնել իրենց հանդեպ»։ Ձեռնարկատերը համաձայնել է այս պնդման հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում