Հայ գրոսմայստերը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող
07/12/2023 21:49
Նմանատիպ
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Ղազախստանի գավաթի խաղարկությունն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Մասնակից 16 շախմատիստներից Պետրոսյանը եզրափակիչում մրցել է Իրանը ներկայացնող շախմատիստ Դանեշվար Բարդիայի հետ և առավելության հասավ 1:5-0:5 հաշվով:
Ալմաթի քաղաքում կայացած մրցաշարում ամենաբարձր վարկանիշն ուներ Մանուել Պետրոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում