Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են՝ ովքեր են ազատվել գերությունից

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են՝ ովքեր են ազատվել գերությունից

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե ովքեր են գերությունից ազատված 32 հայ զինծառայողները։

«Հայաստան տեղափոխված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։Այս բոլոր մարդիկ արդեն կրել են իրենց պատժի մեծ մասը»,-գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ցուցակում ներգրավված չեն Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև Վագիֆ Խաչատուրյանը, Ալյոշա Խոսրովյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում և առանց երրորդ երկրի միջնորդության։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են առաջ տանել խաղաղ գործընթացը առանց միջնորդների»,-գրում են լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հայտարարությամբ են հանդես եկել քիչ առաջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում