ԵԽ-ն լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար
Նմանատիպ
Եվրոպայի խորհուրդը շատ լավ հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար։ Այս մասին հայտարերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը։
Ալիևը նախօրեին հրապարակված Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի համատեղ հայտարարությունը որակել է որպես փոխադարձ քաղաքական կամքի դրսևորում՝ նպաստելու փոխադարձ խաղաղության օրակարգին և կարգավորելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները:
Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ «բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը և մասնավորապես՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը»։ Նա ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատման գործընթացին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում