ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն. Կիպրոսի ԱԳ նախարար
11/12/2023 19:41
Նմանատիպ
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ:
«Ուրախ եմ հանդիպել Հայաստանի արտգործնախարարի հետ: Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն և պետք է հարգվեն:
Կիպրոսը ողջունում է Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը ռազմագերիների փոխանակման, երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքի և վստահության միջոցառումների ամրապնդման մասին։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հարավային Կովկասում կենսունակ և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին»,- Թերթ․am-ի փոխանցմամբ, գրել է արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը X-ի իր միկրոբլոգում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում