ՀՀ կենտրոնական բանկը փոփոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ՀՀ կենտրոնական բանկը փոփոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ։ Այս մասին հայտարարություն տարածել է ՀՀ կենտրոնական բանկը։

Հայտարարությունում նշվում է, որ նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 % ,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75 %, իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75 %:

Նշվում է նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում