Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
12/12/2023 17:15
Նմանատիպ
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր, հատկապես Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափում զարգացող իրադարձությունները։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՆԻՄ-ը։
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են, որ բանակցություններն ու դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար՝ ստիպելու նրան ընդունել հրադադարի ռեժիմը և դադարեցնել հարձակումը Գազայի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում