ԱՊՀ-ն փլուզման եզրի՞ն է

ԱՊՀ-ն փլուզման եզրի՞ն է

Խոսակցություններն այն մասին, որ ԱՊՀ-ն փլուզման եզրին է, իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես հայտնում է SPUTNIKBY-ն, այս հայտարարությունն արել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Բոլոր խոսակցություններն այն մասին, որ ԱՊՀ-ն փլուզման եզրին է,որ ԱՊՀ-ում առկա խնդիրները շուտով կհանգեցնեն ինտեգրացիոն այդ միավորման վերացման, սուտ են։ Այդ ամենը հորինված է, թեև մենք խնդիրները չենք թաքցնում։ Որպես բազմաթիվ նիստերի մասնակից` կարող եմ ասել, որ այդ խնդիրները քննարկվում են բավական անկեղծ մթնոլորտում։ Բայց ամենակարևորը` դրանք քննարկվում են ընդհանուր նպատակով՝ գտնել այդ խնդիրների լուծման ուղիները, փորձել լուծել դրանք։ Եվ մենք հույս ունենք, որ այդ լուծումները կգտնվեն», – ասել է Լեբեդևը։

Նրա խոսքով՝ միավորումը շարունակում է գոյություն ունենալ և կատարելագործել իր գործունեությունը։

ԱՊՀ գլխավոր քարտուղարի պաշտոնը Սերգեյ Լեբեդևը զբաղեցնում է 2007 թվականի հոկտեմբերի 5-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում