Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կնախաձեռնի

Էստոնիան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կնախաձեռնի

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կնախաձեռնի Էստոնիայի խորհրդարանում: Նա X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այդ մասին հայտնել է հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

«Մենք չենք ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և դա Էստոնիայի պարտքն է Հայաստանի առջև։ Ես այդ գործընթացը կսկսեմ Էստոնիայի խորհրդարանում»,– նշել է Ցահքնան։

Ավելի վաղ նա նշել էր, որ Էստոնիան պատրաստ է Հայաստանին աջակցել ԵՄ-ին անդամակցելու նախապատրաստման հարցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում