ԵՄ-ն կպարտադրի կիրառել վերականգնվող էներգիա

Եվրամիության գագաթնաժողովը խնդիր է դրել մինչեւ 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները կրճատել 40 տոկոսով (1990 թվականի մակարդակի նկատմամբ) և վերականգնվող էներգիայի բաժինը հասցնել ԵՄ-ի ամբողջ էներգասպառման 27 տոկոսին:

Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը` ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա աշխատանքի արդյունքները:

ԵՄ-ի գագաթնաժողովը խնդիր է դրել Եվրամիության էներգաարդյունավետությունը բարձրացնել 27 տոկոսով: ԵՄ-ի զարգացման գլխավոր գերակայություններից մեկը Հերման վան Ռոմպեյը համարել է էներգաանկախության հասնելը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տարածել է հայտարարություն, որում ասվում էր, որ ԵՄ-ն մինչև 2020 թվականի վերջը 180 մլրդ եվրո կհատկացնի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում