ՀՀ վերադարձած ռազմագերիները պետք է բժշկական զննում անցնեն

ՀՀ վերադարձած ռազմագերիները պետք է բժշկական զննում անցնեն

Հայաստան վերադարձած ռազմագերիները պետք է բժշկական զննություն անցնենՄուրացանի հոսպիտալում։ Այստեղ հավաքվել են 32 ռազմագերիների հարազատներն ու բարեկամները։

«Հեռուստացույցով իմացա, վազելով եկա,ոչ բարեկամ ունեմ , ոչ հարևան, բայց դա նշանակություն չունի, ուրախությունից եկել եմ»,- Երևանի Մուրացանի  հոսպիտալի մոտ, որտեղ հետազոտվում են ռազմագերիները, ասաց հավաքված քաղաքացիներից մի կին։

Նշենք, որ այսօր Փաշինյանը տեղեկացրել է, որ  2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ։

«Իմ երեխու երկրորդ ծնունդն է։ Երեք տարի չենք տեսել, միայն լսել ենք։ Մինչև իրեն տեսնելը ես երեք անգամ կսաղանամ ու կմեռնիմ, մինչև տուն կհասնենք»,- նշել է ծնողներից մեկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում