ՌԴ ԱԳՆ-ն Թրամփի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավում չի ակնկալում
Նմանատիպ
Քիչ հավանանական է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները կբարելավվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նա հիշեցրել է, որ Սպիտակ տանը Թրամփի գտնվելու ընթացքում ռուսական ուղղությամբ ԱՄՆ-ի գիծը բավականին կոշտ էր. Թրամփը շատ ավելի գերազանցեց իր նախորդին՝ Բարաք Օբամային, պատժամիջոցների ալիքների քանակով, որոնք նրա ժամանակաշրջանում կիրառվել են Ռուսաստանի նկատմամբ, նկատվել են որոշակի վտանգավոր էքսցեսներ Սպիտակ տանը Թրամփի գտնվելու ընթացքում, oրինակ ՝ ԱՄՆ նախագահի անունից սպառնալից Թվիթեր Ամերիկյան ինչ-որ հրթիռների մասին:
«Նշաններ չկան, որ առաջիկա ընտրություններում նրա հաղթանակի դեպքում ինչ-որ բան բարենպաստ կերպով կփոխվի Ռուսաստանի նկատմամբ և ընդհանրապես ԱՄՆ-ի քաղաքականությունը ռուսական ուղղությամբ կդառնա ավելի առողջ և պատասխանատու։ Մեծ հաշվով դրական կանխատեսումներ անելու բան չկա, չնայած ինչ-որ մեկը պարզապես ցանկանում է հավատալ լավագույնին», – ասել Է Ռյաբկովը “միջազգային կյանք”ամսագրին տված հարցազրույցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում