Կապանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կկառուցվի

Կապանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կկառուցվի

Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կկառուցվի: Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է այսօրվա նիստում։

Նախագծի համար «Թումոյի» հիմնադրին («Սիմոնյան» կրթական հիմնադրամ) հատկացվել է շուրջ 1300 քառակուսի մետր տարածք:

Կենտրոնում անվճար հիմունքներով արտադպրոցական կրթություն կապահովվի 14 հիմնական ուղղություններով։

«Սիմոնյան» հիմնադրամը (պատկանում է ամերիկահայ բարերարների ընտանիքին) 2 տարվա ընթացքում կենտրոնում կներդնի մոտ 300 մլն դրամ (մոտ 745 հազար դոլար):

Հիմնադրամի միջոցներով նման կենտրոններ արդեն գործում են Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։ Մի շարք քաղաքներում և գյուղերում տեղադրվել են շարժական լաբորատորիաներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում