Փաշինյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերություններ

Փաշինյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ–ի ջանքերը։ Այդ մասին նա ասել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը կարևորել է այդ ջանքերի շարունակականությունը:

«Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը և նշել, որ երկկողմ ակտիվ երկխոսությունը նպաստում է փոխգործակցության հետևողական զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում