Հայաստանի անդամակցության դադարեցումը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին չի բխում ՀՀ-ի շահերից
Նմանատիպ
Հայաստանում բարդ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված Ղարաբաղի հետ։ Այս մասին ուղիղ կապով քաղաքացիների և լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բոլորս դա հասկանում ենք, բայց մենք չենք հրաժարվել Ղարաբաղից, այլ Հայաստանն է ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Իրականում նրանք դա արել են սեփական նախաձեռնությամբ և մեզ առանձնապես տեղյակ չեն պահել, որ նման որոշում են պատրաստվում ընդունել: Սա պարզապես փաստի արձանագրում է: Այս հարցում կան և՛ առավելություններ, և՛ թերություններ»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցության դադարեցումը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին չի բխում ՀՀ-ի շահերից:
«Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵվրԱզԷՍ-ին, ՀԱՊԿ-ին, թեպետ ի վերջո, դա պետության ընտրությունն է»,- ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է նա։
Նա անդրադարձել է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը:
«Մեր իմանալով` դա պայմանավորված է Հայաստանում ընթացող ներքին գործընթացներով և կապված չէ այս ինտեգրացիոն կառույցներում աշխատելու ցանկության կամ ցանկության բացակայության հետ: Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը», – ասել է Պուտինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում