Հայաստանը հեռուստաալիքների խախտման ապացույցներ չի ներկայացրել
Նմանատիպ
«Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ կոնկրետ փաստագրական ապացույցներ չի ներկայացրել»։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ թվային զարգացման նախարարությանը։
Նշվում է, որ դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում։
«Հայկական կողմը հայտարարել է ՌԴ կառավարության և Հայաստանի կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին, ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները։ Այս փաստերի վերաբերյալ կոնկրետ փաստաթղթային ապացույցներ գործընկերները չեն ներկայացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ թվային զարգացման նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կապահովվեն համաձայնագրի լիարժեք կատարումը և առաջացած խնդիրները արագ լուծելու և համապատասխան գերատեսչությունների միջև սերտ համագործակցության հարցերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում