Պապիկյանը Հունաստանում քննարկել է տարածաշրջանային հարցեր

Պապիկյանը Հունաստանում քննարկել է տարածաշրջանային հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանում հանդիպել է երկրի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանում է։ Այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում