Հայկ Մարտիրոսյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը

Հայկ Մարտիրոսյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Հայ գրոսմայստերը չեմպիոնի կոչումը նվաճած սերբ Ալեքսեյ Սարանայից հետ է մնացել կես միավորով։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության է մատնել ուկրաինացի Վալենտին Հուլկային, Շվեդիայի ներկայացուցիչ Դրեզեն Դրագիչեւիչին, կոսովացի Նդերիմ Սարաչիին, սլովենացի Մատեյ Սեբենիկին, խորվաթ Անտե Սարիչին, չեռնոգորցի Դենիս Կադրիչին, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին, ոչ-ոքի խաղացել սերբ Ալեքսեյ Սարանայի, ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի, ավստրիացի Կասպեր Շոպենի եւ ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ։

Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա կայծակնային խաղի Եվրոպայի անհատական առաջնությունը (13 տուր)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում