Արգենտինան ռուսական ուղղաթիռները կփոխանցի Ուկրաինային

Արգենտինան ռուսական ուղղաթիռները կփոխանցի Ուկրաինային

Արգենտինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են Ուկրաինային երկու ռուսական Ми-171Е ուղղաթիռների անհատույց հանձնման մասին, որոնք ձեռք են բերվել 2011 թվականին որոնողափրկարարական առաքելությունների և արկտիկական գործողությունների համար, հաղորդում է Noticias Urbanas-ը:

Նշվում է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ կոչ էր արել Արգենտինային այդ ուղղաթիռները նվիրաբերել Ուկրաինային, սակայն Արգենտինայի իշխանությունները հրաժարվել էին: Սակայն Արգենտինայի նոր կառավարությունը համաձայնվել է ամերիկյան կողմից առաջարկին և այս պահին բանակցություններ են ընթանում ուղղաթիռների փոխանցման շուրջ ։ 

Ми-171Е ուղղաթիռները հագեցած են լրացուցիչ վառելիքի բաքերով, օդերևութաբանական ռադարով, վթարային լողակներով և բեռնատար կռունկով ՝ Անտարկտիդայում հեռահար գործողությունների համար: Ուղղաթիռների փոխանցումն Ուկրաինային կլինի Արգենտինայի առաջին ներդրումը Կիևին ռազմական օգնության գործում, հավելում է պարբերականը։

Հիշեցնենք, որ Արգենտինայում նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Խավիեր Միլեյը, որին անվանել են «արգենտինացի Թրամփ»: Ընտրություններում հաղթելուց երկու օր անց նա զանգահարեց Վլադիմիր Զելենսկուն և առաջարկեց նրան գագաթնաժողով անցկացնել Արգենտինայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում