Պենտագոնի ղեկավարը կհայտնի Prosperity Guardian գործողության մեկնարկի մասին
Նմանատիպ
Հաջորդ շաբաթ Մերձավոր Արևելք կատարվելիք այցի ժամանակ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կհայտարարի Prosperity Guardian գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Կարմիր ծովում հութիների կողմից առևտրային նավագնացության սպառնալիքների դեմ: Այս մասին հայտնում է The War Zone-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Օսթինը տարածաշրջան կայցելի հաջորդ շաբաթվա սկզբին ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ և կհայտարարի Prosperity Guardian-ի գործողության մասին: Խոսքը միջազգային ջանքերի մասին է, որոնք ուղղված են «Կարմիր ծովում, Բաբ Էլ Մանդեբի և Ադենի ծոցերում միջազգային ծովային անվտանգությանը և կարողությունների զարգացմանը»:
Առ այս պահը Պենտագոնի ղեկավարը չի նշել, թե քանի երկիր է ներգրավվելու նախագծում կամ ինչ առաքելություններ են իրականացնելու, բացի Կարմիր ծովում հութիների սպառնալիքների դեմ պարեկային ծառայություն իրականացնելուց:
Ինչպես նշվում է հոդվածում, որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմանավերը խոցել են Եմենից հութիների արձակած անօդաչու թռչող սարքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում