Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են Գազայի հատվածում ՄԱԿ-ի խաղաղապահներ մտցնելու հնարավորության մասին
Նմանատիպ
Քանի դեռ ընթանում է Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին, ՄԱԿ-ի խաղաղապահներին հակամարտության գոտում տեղակայելու հարցը քննարկելը վաղաժամ Է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլիչևը:
Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում, առաջին հերթին Գազայի հատվածում, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափին իրավիճակի աննախադեպ սրման ֆոնին, առաջ են քաշվում կայունության և անվտանգության վերականգնման տարբեր սցենարներ և գաղափարներ, ներառյալ ՄԱԿ-ի հովանու ներքո այնտեղ խաղաղապահ ուժերի տեղակայումը։
«Սակայն քանի դեռ ընթանում են ռազմական գործողություններ, նման նախաձեռնությունների գործնական քննարկումը վաղաժամ է», – ասել է Իլիչևը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Մոսկվան ափսոսանք է հայտնում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ավելի քան 60 օր չի կարողանում օգտագործել իր մանդատը՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գլխավոր մարմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում