«Ինտերտեսիլ»-ը փոխարինելու կգա «Եվրատեսիլ»-ին

«Ինտերտեսիլ»-ը փոխարինելու կգա «Եվրատեսիլ»-ին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը վստահ է, որ «Ինտերտեսիլ» երգի մրցույթը («Եվրատեսիլ» մրցույթի անալոգը) կդառնա վառ և արտասովոր երաժշտական փառատոն։ Այդ մասին նա հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կայացած նիստում։

Միխայիլ Միշուստինի խոսքով` առաջին «Ինտերտեսիլը» նախատեսվում է անցկացնել 2024 թվականին Ռուսաստանում։

ՌԴ վարչապետը նաև նշել է, որ գործընկերների հետ միասին կորոշվեն մրցույթի կանոնները, կձևավորվի մշտական կազմկոմիտե և կընտրվեն ազգային ժյուրիներ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ակնկալում է ԱՊՀ գործընկերների «բարենպաստ արձագանքը»՝ կապված այս նախաձեռնության հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում