ՀՀ ԱԳ փոխնախարարը BBC-ին հարցազրույց է տվել
Նմանատիպ
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել է X-ի միկրոբլոգում։
🇦🇲DFM @VahanKostanyan to @BBC: “#Azerbaijan may state that it is interested in finalizing peace treaty w/#Armenia, but unfortunately words are not enough: we need to concentrate on deeds. The fact is that Azerbaijan is reluctant to finalize the treaty based on principles endorsed… pic.twitter.com/4pxE4s1HzN
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) December 19, 2023
«Ադրբեջանը կարող է հայտարարել, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմամբ, սակայն, դժբախտաբար, բառերը բավարար չեն՝ մենք պետք է կենտրոնանանք գործերի վրա։
Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում»,- նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում