Աշխարհը կարող է զրկվել Կարմիր ծովում առևտրային նավագնացությունից

Աշխարհը կարող է զրկվել Կարմիր ծովում առևտրային նավագնացությունից

Եմենի ապստամբ հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից նավերի վրա հաճախակի հարձակումների պատճառով, համաշխարհային նավագնացությունը պատրաստվում է մի քանի շաբաթով հրաժարվել Կարմիր ծովի երթուղիներից: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Նշվում է, որ չնայած առևտրային նավերը հարձակումներից պաշտպանելու ԱՄՆ ջանքերին, փոխադրողները անհանգստանում են, որ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ծրագրերը չեն հաջողվի կյանքի կոչել: Արդյունքում, նավերը ստիպված են գնալ ավելի երկար երթուղով՝ Աֆրիկան շրջելով հարավից: Դա ընկերություններին լրացուցիչ 1 մլն դոլար է արժենում յուրաքանչյուր փոխադրման համար և նավագնացությունը տևում է լրացուցիչ 7-10 օր։

Պենտագոնի տվյալներով՝ հութիները պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր ավելի քան 100 հարձակում են իրականացրել Կարմիր ծովում նավերի վրա: Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ Կարմիր ծովով ներկայումս իրականացվում է համաշխարհային առևտրի 10-15 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում