Ռուսաստանն ու Չինաստանն առևտուրն այլևս դոլարով չեն իրականացնում
Նմանատիպ
Դոլարի քաղաքականացումը և դրա օգտագործումը որպես տնտեսական զենք, անխուսափելի են դարձրել դոլարից հրաժարվելու գործընթացը: Այսպիսով, Չինաստանի և Ռուսաստանի միջև առևտրի 95%- ն այլևս դոլարով չի իրականացվում: Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը վերջերս Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ընթացիկ տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ժամանակ ռուսական ռուբլու և չինական յուանի օգտագործումը հասել է 95 տոկոսի:
Իսկ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի խոսքով՝ հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի ամբողջ առևտրի 68% – ը իրականացվել է գործընկեր երկրների ռուբլով:
Ռուսաստանը յուանն օգտագործել է նաև Մոնղոլիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թաիլանդի, Ճապոնիայի, Տաջիկստանի և Սինգապուրի հետ առևտրային գործարքներում:
Հարավային աշխարհի (երրորդ աշխարհ) տնտեսություններում դոլարից հրաժարվելու անհրաժեշտության մասին բանավեճը նոր չէ, բայց 2023 թվականը պատմության մեջ կգրանցվի որպես գործընթացի արագացման տարի, նշում է ԻՌՆԱ-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում