Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային արդիական հարցեր. ՌԴ ԱԳՆ

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային արդիական հարցեր. ՌԴ ԱԳՆ

Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։ Նախարարները նաև ստուգել են առաջիկա շփումների ժամանակացույցը», – նշվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին դեկտեմբերի 7-ին այցով ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բանակցությունները շատ հագեցած են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում