Սպասվում է ձյուն և բուք․ եղանակի տեսություն

Սպասվում է ձյուն և բուք․ եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 23-25-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 20-25 մ/վրկ արագությամբ և 26-ին` առանձին վայրերում` 14-17մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 25-26-ի ցերեկը ևս 4-6 աստիճանով։

Գերատեսչությունից հայտնում են, որ 24-ին կեսօրից հետո՝ դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում քամու ուժգնացում 20-25մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց։

Երևան քաղաքում դեկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 23–ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3…+5 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում