Ozon-ը Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածն է

Ozon-ը Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածն է

Վերուծական հայտնի հարթակ Similarweb-ը, որը մասնագիտացած է կայքերի և հավելածների տվյալների վերլուծության մեջ, հրապարակում է աշխարհում ամենաշատ ներբեռնվող հավելվածների ցուցակը, որը ներկայացվում է նաև ըստ տարբեր երկրների։

Հայաստանյան վերջին տվյալների համաձայն Google Play և App Store (iPhone) հարթակներում ամենաշատ ներբեռնվում է ռուսական OZON առցանց առևտրային հարթակի հավելվածը։

Նշենք, որ 2023թ.-ի հուլիսից ընկերությունը գործունեություն է իրականացնում նաև Հայաստանում։ Նոյեմբերի վերջի դրությամբ առաջին կետերն իրենց աշխատանքը սկսել են Երևանում, ևս 50 կետ պատրաստվում են բացմանը երկրի ութ քաղաքում: OZON-ը նաև ընդլայնել է համագործակցությունը «Հայփոստ» փոստի ազգային օպերատորի հետ: Օզոնի կայքից կամ հավելվածով գնումներ կատարելիս հնարավոր է առաքման հասցե նշել ՀայՓոստի ցանկացած բաժանմունք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում