ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի տնտեսությանը

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի տնտեսությանը

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրասիական միության երկրների համար մուտք կբացի դեպի Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն և առավել զարգացած տնտեսություններից մեկի շուկա: Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով նիստի մեկնարկից առաջ ստորագրված համաձայնագիրը։

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Միությունում արտադրվող ապրանքների գրեթե բոլոր կատեգորիաները հասանելիություն կստանան իրանական 90 միլիոնանոց շուկային: ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ոչ սակագնային արգելքները նույնպես զգալիորեն կնվազեն։

Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակները հետաքրքրված են դրանով, քանի որ ակտիվ առևտուր են անում իրանցի գործընկերների հետ, և հիմա առևտրի պայմանները նկատելիորեն կբարելավվեն։

ՌԴ ղեկավարի խոսքով` ակնհայտ է նաև, որ Իրանի հետ առևտրի ազատականացումը լրացուցիչ խթան կհաղորդի տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների, այդ թվում «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծի գիտական և արտադրական համագործակցության համար։

«Հյուսիս-հարավը» ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի Իրան-Հայաստանի սահմանից մինչև Վրաստանի-Հայաստանի սահմանը տանող ճանապարհ (550-ից հասցնելով 490 կմ), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում