Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 26–ի ցերեկը կլինի 9-11 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3…+5 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում